Վրանային ճամբար Սյունիքում

Whiz Code ակադեմիայի պատանեկան, ճամփորդական «Իվ Կուստո» ակումբը 2020-ին վրանային ճամբար էր կազմակերպել գեղատեսիլ Սյունիքում՝ բացահայտելու մարդ-բնություն միսանության գաղտնիքը։

Whiz-ի արկածասեր ճամփորդները ծանոթացել են արշավային մշակույթի նրբություններին, հայրենի բնությանն ու հայկական լեռնաշխարհին, հիացել են մեր պատմա-մշակութային ժառանգության բացառիկ նմուշներով, ստեղծել ջերմ կապ բնության հետ ու վայելել ազատության զգացողությունը։