X ՓԱՍՏԱՐԿ WHIZ ACADEMY-ԻՑ

I. Ծրագրավորումը թվային դարաշրջանում հիմնարար գիտելիք է, և շատ կարևոր է, որ պատանիները տիրապետեն տեխնոլոգիաներին: Պատանի տարիքում ծրագրավորման լեզուներ սովորելով նրանք ձեռք են բերում վստահություն ու հաղորդակցվելու, ստեղծագործելու և տրամաբանելու հմտություններ:

II. Ծրագրավորումն ապագան է: Աշխարհի զարգացման համատեքստում ծրագրավորումը չափազանց օգտակար հմտություն է: Ներկայումս շատ ու շատ բիզնեսներ (ոչ միայն տեխնոլոգիական) արդեն ապավինում են համակարգչային կոդին:

III. Ծրագրավորումը մարտահրավեր է, և օգնում է պատանիներին դրսևորել ճկունություն: Նրանք զարգացնում են ձախողումներից հետո՝ թրիչքի ունակությունը և հասկանում, որ տապալումը կարող է նաև դրական հետևանք ունենալ, քանի որ դա կրկին սովորելու և նորը ստեղծելու հնարավորություն է:

IV. Պատանի տարիքում ծրագրավորելը հնարավորություն է ապագայում վստահ և համարձակ առաջնորդ դառնալու, և խնդիրները նորարարական եղանակով լուծելու:

V. Ծրագրավորումը սովորեցնում է մտածել: «Համակարգիչը մտքի հեծանիվ է», ասել է Սթիվ Ջոբսը: Ծրագրավորումը միայն կոդերի տողեր մուտքագրելը չէ: Այն սովորեցնում է մտածել այլ կերպ, և խթանում կառուցողական ու ստեղծարար մտածելակերպը:

VI. Ծրագրավորումը մաթեմատիկայի լեզուն է: Այն զարգացնում է տվյալների հավաքման և վերլուծության հմտություններ: Ալգորիթմն ըմբռնելով, մաթեմատիկական գիտելիքներն օգտագործելով և կոդավորելով՝ ինքնուրույն ինչ-որ բանի ստեղծումն ու մաթեմատիկան ավելի գրավիչ և զվարճալի են դառնում:

VII. Ծրագրավորումն ամրապնդում է ինքնավստահությունը: Այն շարունական փորձերի շղթա է և հնարավորություն՝ նախագծելու և իրականացնելու սեփական գաղափարներն ու վայելելու՝ ստեղծված արդյունքի գերագույն հաճույքը:

VIII. Ծրագրավորումը սովորեցնում է խնդիրներ լուծել: Այն օգնում է լուծման ընթացքը կամ երևույթը հաջորդական քայլերի բաժանել: Դրա շնորհիվ պատանիները կարողանում են գնահատել, թե ինչպե՞ս է ամենը գործում, ինչպե՞ս են ճարտարագետներն այն օգտագործում մաթեմատիկան խնդիրներ լուծելիս:

IX. Մրցակցային բիզնես միջավայրում ծրագրավորումը կարևորագույն հմտություն է՝ ինչպես և գրելն ու կարդալը: Ծրագրավորման շնորհիվ դառնալով ավելի մրցունակ այսօրվա պատանին առավելություն է ստանում ապագայում հեշտությամբ աշխատանք գտնելու կամ սեփական բիզնես (ցանկացած ոլորտում) հիմնելու հարցում:

X. Բարձրակարգ ծրագրավորողի մասնագիտությունը միշտ պահանջարկ ունի, քանի աշխարհում տեխնոլոգիական հմտությունների շարունակական պակաս կա: Տեխնոլոգիաների այսպիսի առաջխաղացման տեմպերի պայմաններում օրեցօր աճում են ծրագրավորողների կարիերայի հնարավորությունները: