Ինչո՞ւ է Հայաստանին անհրաժեշտ ապագա զարգացմանը միտված սերունդ՝ ժամանակակից ՏՏ հմտություններով և ձեռնարկատիրական ոգով:
Հայաստանը պետք է զարգացնի իր տեխնիկական և մասնագիտական կարողությունները` ներկայիս համաշխարհային մարտահրավերներին դիմագրավելու նպատակով: Զարգացած տեխնոլոգիական, նորարարական և ձեռնարկատիրական էկոհամակարգը շատ կարևոր նախապայման է համաշխարհային տեխնոլոգիական և նորարարական քարտեզի վրա տեղ գտնելու համար: Whiz Code ակադեմիայի ստեղծման նպատակն է խթանել «կրթություն-նորարարություն-տեխնոլոգիա-կարիերա» արժեշղթայի զարգացումը, և օժանդակել՝ տեխնոլոգիական նորություններին լավ տիրապետող հայ պատանիների խելացի սերնդի ձևավորմանը։
Whiz Code ակադեմիան 6-18 տարեկան պատանիների համար մշակել է հատուկ արտադպրոցական ծրագիր: Կրթական կենտրոնը դասավանդում է ծրագրավորման հիմունքներ, կոդավորման լեզուներ, ռոբոտաշինություն, վեբ ծրագրավորում, խաղերի մշակում, գրաֆիկական դիզայն, անիմացիա, ճարտարագիտություն, նորարարություն, բիզնես, ձեռնարկատիրություն, հանրային հաղորդակցություն, օտար լեզուներ, արվեստ, արհեստ, սպորտ և այլն:
Whiz Code ակադեմիան կրթական միջնորդ է նորարարությունների վրա հիմնված գլոբալ տեխնոլոգիական էկոհամակարգի և սկսնակ պատանիների միջև՝ նրանց տրամադրելով գիտելիք, հմտություն, ուսուցում, մենթորություն և հասանելիություն համաշխարհային տեխնոլոգիական մրցույթներին, ամառային ճամբարներին և օլիմպիադաներին: Դասավանդման տարբեր ոճերի պրակտիկան օգնում է ուսումնական գործընթացը դարձնել ավելի շահեկան և գրավիչ:
Whiz Code ակադեմիան պատրաստ է համադրել գիտելիքի զարգացման անհրաժեշտ ժամանակակից բոլոր ռեսուրսները` համապատասխանեցված ռազմավարություն ստեղծելու համար, ինչն էլ կօգնի պատանիներին իրենց կարիերայի զարգացման ընտրության փուլում` ավելացնելով հետաքրքրությունը տեխնոլոգիայի, նորարարության, գիտության և ձեռներեցության նկատմամբ:
Whiz Code ակադեմիան աշակերտներին հնարավորություն է ընձեռնում տիրապետելու ժամանակակից թվային աշխարհում անհրաժեշտ հմտություններին և գիտելիքներին: Մուտք գործելու քայլ-առ-քայլ առաջնորդությամբ, մենք ճիշտ այստեղ ենք օգնելու` Ձեր կարիերայի հաջորդ քայլն անելու և Ձեր ապագա բիզնեսը գործարկելու ուղղությամբ:
ՏԵՍԼԱԿԱՆ. Բարձրացել Հայաստանի պատանիների մրցունակությունը թվային և գիտելիքահեն տնտեսությունում:
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ. Մշակել և գործարկել գիտելիքի զարգացման արդի ռեսուրսներ` աջակցելու Հայաստանի պատանիներին իրենց կարիերայի աճի և թվային դարաշրջան մուտք գործելու ընթացքում:
ԱՐԺԵՔՆԵՐ. Թիմային աշխատանք, ազնվություն, ոգեշնչում, նորամուծություն, բարություն – Teamwork, Honesty, Inspiration, Novelty, Kindness (THINK)
ՄՈՏՏՈ. Եղի’ր խելացի (Be Whiz !)
ՆՊԱՏԱԿԱԿԵՏ․ Մեր նպատակակետն է ստեղծել ինքնավստահություն և ոգևորություն, պատանիներին սովորեցնել տրամաբանական (ալգորիթմական) և ստեղծարար մտածելակերպ, տեխնոլոգիական դիզայն, ձեռներեցության և բիզնեսի կարևորագույն տարրեր, և ամրապնդելով նրանց հմտություններն ու գիտելիքները նրանց դարձնել առավել մրցունակ ժամանակակից թվային աշխարհում։
ՆՊԱՏԱԿՆԵՐ․
Աշխարհի ներկան և մոտ ապագան թվային է: Համակարգիչները և տարաբնույթ սարքերը ժամանակակից հասարակության անբաժանելի մասն են: Մենք բոլորս ապրում ենք տեխնոլոգիական էկոհամակարգում: Մեր օրը սկսվում է զարթուցիչով մեր խելախոսների (սմարթֆոն) վրաб կարդում ենք նորություններ մեր բջջային սարքերում, քայլում ենք խելացի ժամացույցներով, որոնք չափում են մեր քայլերը. մեքենան վարելիս օգտագործում ենք նավիգացիոն համակարգեր, կարդում ենք կամ լսում աուդիոգրքեր, գնումներ ենք կատարում առցանց, լսում ենք երաժշտություն և դիտում ֆիլմեր ինտերնետային հեռուստաալիքներով, պատվիրում ենք հյուրանոցային համարներ արձակուրդների ընթացքում, պատվիրում ենք ինքնաթիռի տոմսեր առցանց, հեռավար հանդիպումների հարթակներում կազմակերպում ենք վեբինարներ և B2B հանդիպումներ, շփվում ենք ընկերների հետ մեսենջերների և սոցիալական ցանցերի միջոցով և բավարարվում նույնիսկ դրանով, երբ նրանց հանդիպելու սահմանափակ հնարավորությունների դեպքում:
Այս մրցակցային բիզնես միջավայրում հաշվողական գրագիտությունն ու կոդ գրելը դառնում են նույնքան կարևոր հմտություն, որքան կարդալ և գրել իմանալը: Կոդ գրելու հմտությունն օգնում է պատանիներին հասկանալ, թե ինչպես է կառուցված տեխնոլոգիան: Ծրագրավորումը նրանց սովորեցնում է տրամաբանական մտածողության սկզբունքները, օգնում է զարգացնել վստահությունը սեփական ուժերի նկատմամբ և հնարավորություն է տալիս արտահայտելու իրենց նորարարական և ստեղծագործական ունակությունները խնդիրներ լուծելիս:
Մտածելակերպի և խնդիրների լուծման այս կարևորագույն հմտությունները շատ արժեքավոր կլինեն իրենց հետագա կյանքի հաջողության համար: Դրանք օգտակար դեր կխաղան նրանց հետագա կարիերայի ուղին հարթելիս․ լինի դա ինժեներական, բիզնեսի, սպորտի, բժշկության, գիտության թե այլ բնագավառ: WHIZ Code Academy-ում մենք աջակցում ենք երիտասարդ տաղանդներին՝ գիտակցելու իրենց ներուժը և գտնելու իրենց ուրույն տեղը բարձր մրցակցային և տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող նորարարական միջավայրում:
Ծրագրավորումը կարևոր հմտություն է պատանիների համար, և ծրագրավորման հիմունքները օգնում են երիտասարդ տարիքի մարդուն հասկանալ, թե ինչպես են աշխատում տեխնոլոգիական լուծումները: Ստեղծագործականությունը ամրապնդում է դեռահասների երևակայությանը և երկարաժամկետ առումով օգնում է ստեղծել վստահ և համարձակ առաջնորդների նոր սերունդ, ովքեր կնպաստեն հասարակության զարգացմանը` իմաստուն ղեկավարմամբ և առօրյա կյանքի խնդիրները նորարար տեխնոլոգիական լուծելու ունակությամբ:
Ծրագրավորումն ապագան է, և մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է դեռահասներին տարբերվող առավելություն տալ բարձր մրցակցային համաշխարհային շուկայում: Սովորելով կոդ գրել և ծրագրերի մշակումն, սկսվում է գիտելիք ձեռք բերելով և տրամաբանորեն մտածելով: Տրամաբանական միտքը (ալգորիթմ) հետագայում արտահայտվում է համակարգչային սարքին հասկանալի լեզվով:
Whiz Code ակադեմիայում դասընթացների և ուսուցման տեխնոլոգիաների հիմնական առավելությունն ու օգտակարությանը, ինչը պատանիներն անմիջապես զգում են ուսման ընթացում, հետևյալն են.
– Սեփական նախագծերի ձևավորում և ստեղծում. Համակարգչային խաղեր, կայքեր, ծրագրային հավելվածներ, անիմացիա և այլն։
– Նորարար հաշվողական լուծումների մասին տեղեկացում։
– Ստեղծագործական ունակությունների ընդլայնում և մոտ ապագայում տեխնիկական առաջատար դառնալու աջակցություն։
– Տրամաբանական և ալգորիթմական մտածելակերպի զարգացում և ոչ ստանդարտ խնդիրներ լուծելու հմտությունների ձևավորում։
– Անհատական մոտեցում՝ հիմնվելով պատանու հմտությունների վրա, ուսումնական գործընթացը դարձնելով ծրագրերում ներգրավվման փորձ:
– Անհատական շնորհների զարգացում, գիտելիքի և հմտությունների ձեռք բերում, ինչը կօգնի մրցակցելու համաշխարհային շուկայում:
– Թիմային աշխատանքի հմտությունների և կարողությունների զարգացում:
Կրտսեր ինժեներներն ու գիտնականները, ովքեր սովորում են կոդավորում իրենց կյանքի վաղ հասակում, ձեռք են բերում տրամաբանական և առաջադեմ մտածելակերպի խորքային և ավելի ամբողջական պատկերացում: Սովորելով և գործնականում կիրառելով այս տիպի մտածողությունն իրենց զարգացման փուլում, նրանք մեծ հնարավորություն են ստանում ունենա;ու անսահմանափակ ձեռքբերումներ ապագա թվային էկոհամակարգում:
Whiz Code ակադեմիայում մենք կարծում ենք, որ նվիրված և գնահատված թիմն իսկական ձեռք բերում և նախապայման է հաջող բիզնես ստեղծելու համար: Մեր թիմը բաղկացած է դասընթացավարներից, մենթորներից, բիզնես վերլուծաբաններից և փորձագետներից, ովքեր՝ կրթության, տեխնոլոգիաների, ծրագրային ապահովման, նորարարության, կառավարման և ձեռներեցության ոլորտների հմուտ մասնագետներ են, և համատեղում են կրթական սկզբունքները, մտավոր հետաքրքրասիրությունը, առաջնորդական կարողություններն ու նվիրվածությունն արժեքներին: Ուսումնառության, նորարարության, տեխնոլոգիաների և ձեռներեցության միջև կապն ամրապնդելու նպատակով` մենք ներգրավեում ենք դասընթացավարների, ուսուցիչների և մենեջերների, ովքեր նաև տարբեր կազմակերպությունների և ձեռնարկությունների ներկայացուցիչներ են․ մանկավարժներ, մենթորներ, դաստիարակներ, ձեռներեցներ և արհեստավարժ մասնագետներ:
Whiz Code ակադեմիա՝ Ծրագրավորման և ռոբոտաշինության դպրոցի հիմնադիրն է Մարինե Կոստիկյանը: Նրա փորձը ներառում է` երաժշտությունից մինչև նորարարական տեխնոլոգիաների դասավանդելը: Իր կարիերայի սկզբում նա երբեք չի զբաղվել նորարարական տեխնոլոգիաներով, ճարտարագիտությամբ և չի էլ մտածել ձեռնարկատիրական գործունեության և բիզնես ստեղծելու մասին: Որպես 10 տարեկան տղայի մայր և աշխատելով տարբեր տարիքի երեխաների հետ, նաև որպես դաշնամուրի ուսուցչուհի, նա հասկացել է, որ նոր սերնդին անհրաժեշտ է կրթության բոլորովին այլ բանաձև:
Կյանքում տեղի են ունենում բազմաթիվ իրադարձություններ, որոնք կարող են շատ կարճ ժամանակահատվածում փոխել մարդու ճակատագիրը: Այցելելով Սիլիկոնյան հովիտ՝ նա հանդիպեց բազմաթիվ ընկերությունների, որոնք մշակում էին տեխնոլոգիաների վրա հիմնված և ձեռնարկատիրական կրթական մոդելներ պատանիների համար, այդպիսով առաջնահերթություն տալով ՏՏ հմտություններին և ինժեներական և ստեղծագործական մտածելակերպին: Դա երեխաների և ՏՏ ժամանակակից տեխնոլոգիաների զարմանալի սիներգիա էր, ինչն ի վիճակի էր փոխել մեր կյանքը դեպի լավը: Լինելով շատ տպավորված, նա սկսեց մտածել, թե ինչպես օգտագործել այս մեթոդաբանությունը մեր երկրում, և այսպես էլ ծնվեց դպրոց հիմնելու գաղափարը:
Whiz Code ակադեմիան 3 տարեկան է` ստեղծագործ և նախաձեռնող թիմով: Մեզ համար չափազանց կարևոր է, թե ինչպես են մեր պատանիները զարգանում մեր մարզումների ընթացքում։ Նրանք դառնում են ավելի ինքնավստահ, նախաձեռնող, ստեղծարար, նորարար, խանդավառ, և փոխվում է նրանց մտածելակերպը:
Whiz Code ակադեմիան միջավայր է, որտեղ կրտսեր ու պատանի տաղանդներն աճում են և իրականացնում իրենց նորարարական գաղափարները: Այստեղ նրանք ապրում են. ուսուցման, գիտելիքի փոխանակման, թեմատիկ միջոցառումների, փորձի փոխանակման, հմտությունների զարգացման ծրագրերի, միջազգային մրցույթների և ճամբարների մթնոլորտում, ինչպես նաև լավ հնարավորություն ստանում պրոֆեսիոնալ մասնագիտական մարզման (mentoring) և խորհրդատվության:
Whiz Code ակադեմիայի դասավանդման և ուսուցման հիմնասյուներն ու զարգացման ուղղությունները.
Ծրագրավորման լեզու Scratch, Ծրագրավորման լեզու C++, Ծրագրավորման լեզու C#, Ծրագրավորման լեզու Java, Վեբ ծրագրավորում. HTML, CSS, JavaScript, Ծրագրավորման հիմունքներ. Tynker, Scratch Junior, Հավելվածների մշակում / App Inventor, Thunkable, Խաղերի ստեղծում Unity3D ծրագրով
Դիզայն մտածելակերպ, Ձեռնարկատիրական մտածելակերպ, Քո առաջին բիզնեսը, Ֆինանսների հիմունքներ, Դիզայն մտածելակերպն ու բիզնեսը, Ֆինանսներ և բանկային գործ պատանիների համար, Կառավարում և մարքեթինգ պատանիների համար, Գաղափարների և նորարարության աքսելերատոր, Հանդիպումներ ստարտափների հետ և գաղափարի օրեր
Ռոբոտաշինություն, Վիրտուալ ռոբոտաշինություն, Թռչող ռոբոտներ և անօդաչու թռչող սարքեր
Էլեկտրոնիկայի հիմունքներ, Ճարտարագիտություն երեխաների համար, Ստեղծագործական մաթեմատիկա, Գիտափորձեր
Անիմացիա. Stop Motion, Անիմացիա. 2D, 3D, Գրաֆիկական դիզայն․ Graphic Design
Նկարչություն և պատկերազարդում, Պլաստիլինի արվեստ և արհեստ, Թատրոն և կատարողական վարպետություն, Թանգարանային շրջայցեր, Թանգարանային վիրտուալ շրջայցեր
Հայոց լեզու, Ռուսերեն լեզու, Անգլերեն լեզու, Ներկայացում և խոսքի հմտություն, Փոխհարաբերությունների ձևավորում և հաղորդակցություն
Պատմական Քվեստ ճամփորդություններ, Արշավներ և ճամփորդություններ, Սպորտ և տեխնոլոգիաներ, Սպորտ և ֆիզիկական ակտիվություն
Ամառային ծրագրեր, Ամառային դպրոց, Ամառային տեխնոլոգիական ճամբարներ, Առ-ցանց ամառային ճամբարներ, Ամառային տեխնոլոգիական ճամբարներ՝ Եվրոպայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում
2010 թվականից՝ Հայաստանում ակտիվորեն աշխատելով կրթական նախագծերի և համակարգչային գրագիտության, ծրագրավորման հմտությունների զարգացման և ռոբոտաշինության ոլորտում, Whiz Code ակադեմիայի թիմը (հիմնադիրները), իսկ ավելի ուշ՝ 2017 թ.-ին Whiz Code Academy ընկերությունն ակտիվ ներգրավված են կրթական և վերապատրաստման ուսումնական ծրագրերի մշակման, գիտելիքների փոխանակման, թեմատիկ միջոցառումների կազմակերպման, մենթորության և հմտությունների զարգացման ծրագրերի ոլորտում՝ աջակցելով պատանիներին ժամանակակից տեխնոլոգիական հմտություններ ձեռք բերելու, նորարարության և ձեռնարկատիրության մասին պատկերացում կազմելու, կրթվելու, մարզվելու և այլն:
Whiz Code ակադեմիան համադրում է դասավանդման ուսումնական պլանը անհատական մոտեցման ոճով, որպեսզի մեր պատանիները սովորեն կոդավորել շատ ավելի հեշտությամբ: Մենք վերապահումով ենք մոտենում համընդհանուր ստանդարտ «բոլորի համար» ուսումնական ծրագրերին: Փոխարենը մենք կենտրոնանում ենք մենթորային հարաբերությունների վրա, ինչի արդյունքում փորձառու կոդավորողներն առաջնորդում և ուղղորդում են մեր ուսանողներին թվային դարաշրջանի իրենց զարմանահրաշ տեխնիկական ճանապարհորդության ընթացքում: Եղի՛ր խելացի – Be Whiz!
Դարձե՛ք Whiz ակումբի անդամ․
Whiz ակումբին անդամակցությունը դեռահասներին հնարավորություն է ընձեռնում օգտվելու մեր ուսումնական լավագույն նյութերից, տալիս է նոր գիտելիք, փորձ, համագործակցության ցանցեր, կապեր, պրակտիկա և այլն: Ակումբի յուրաքանչյուր անդամ ստանում է համապատասխան աջակցություն, վերապատրաստում, մենթորություն և աշխատանքային տարածք մեր բաց դասարանում: Ուսումնական ծրագրերը ուսանողներին հնարավորություն են տալիս նորագույն տեխնոլոգիաներով և գործիքակազմով ավելացնել իրենց գիտելիքներն ու ստանալ հաջողության հասնելու մեծ հնարավորություններ:
Մեր Whiz համայնքը (ինչպես լոկալ, այնպես էլ գլոբալ) առաջ ընթացողների էներգետիկ ցանցն է, որը ներառում է դասընթացավարների, խորհրդականների, ձեռներեցների, ղեկավարների, նորարարների, ներդրողների, դաստիարակների, ուսանողների և այլն:
Ռեսուրսների եզակի Whiz էկոհամակարգը, նորարարական մթնոլորտը, որոնք հագեցած են տեխնոլոգիական բազայով և ձեռնարկատիրական ոգով՝ Whiz Code ակադեմիան դարձնում են շատ նորարարական և մրցակցային միջավայր՝ աճեցնելու, սովորելու և խելացի դառնալու: Մեր ակադեմիայում՝ համախոհ ուսուցիչները, մարզիչներն ու էնտուզիաստները ի մի են բերել իրենց ջանքերը, որպեսզի աջակցեն պատանիներին, գաղափարների փոխանակմանը, նորարարությանն ու գիտելիքի տարածմանը:
Եթե ցանկանում եք սովորել կոդավորում և ծրագրավորում, դառնալ նորարար, ձեռնարկատեր և ստարտափի հիմնադիր, ներգրավվեք մեր թիմի զարգացրած ստեղծագործական միջավայր ու ծանոթացեք մեր գործունեությանը, իսկ Whiz Code ակադեմիան Երևանում կլինի Ձեր առաջին կրթական կայանը: Մեր ակումբի անդամ դառնալու նպատակով՝ լրացրե՛ք կից ձևը և մենք շատ շուտով կապ կհաստատենք Ձեր հետ: