App Inventor, Thunkable դասընթացը սկսնակներին հնարավորություն է տալիս ծրագրային հավելվածներ ստեղծել Android և iOS օպերացիոն համակարգերի համար: App Inventor-ը բլոկների վրա հիմնված ծրագրավորման գործիք է, վեբ հավելվածների զարգացման ինտեգրված միջավայր, որը մշակել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (Massachusetts Institute of Technology – MIT): Thunkable-ը տարբեր հարթակների վրա աշխատող ծրագրերի ստեղծող գործիք է, որի օգնությամբ աշակերտները կարող են ստեղծել ծրագիր՝ առանց որևէ կոդավորման լեզվի տիրապետելու: Խրախուսվում է անձնական բջջային և համակարգչային սարքերի օգտագործումը ամենօրյա փորձարկումների նպատակով:
Տարիքը՝ 9-18
Ուսանողների քանակը խմբում՝ 5-7
Ամսական դասերի քանակը` 8
Դասընթացի արժեքը` 25000 ՀՀԴ