Նորարարություն և բիզնես ծրագրի․ «Ձեռնարկատիրության և դիզայն մտածելակերպ» դասընթացը կենտրոնանում է հմտությունների և փորձի զարգացման վրա, մասնակցին ներգրավելով բիզնեսի, ձեռներեցության և դիզայն մտածելակերպի կապը դիտարկելու և հասկանալու պրոցեսում: Ուսուցանվում են բիզնեսի և ձեռնարկատիրության այբուբենն ու հիմունքները: Պատանիները սովորում են, թե ինչպե՞ս կարող են իրենց երազանքն ու ցանկությունները վերածել բիզնեսի և իրենց գաղափարներից գումար վաստակել: Այս ընթացքում երեխաները դիտարկվում և դիրքավորվում են որպես ստեղծողներ, գյուտարարներ, նորարարներ, ձեռներեցներ և խնդիրներ լուծողներ: Նոր դարի նորարարական և ձեռնարկատիրական հմտությունները անհրաժեշտ կլինեն հետագա կյանքում և աշխատանքային միջավայրերում զարգանալու համար:
Տարիքը՝ 10-14
Ուսանողների քանակը խմբում՝ 5-7
Ամսական դասերի քանակը` 8
Դասընթացի արժեքը` 25000-35000 ՀՀԴ