Գրաֆիկական դիզայն

Graphic Design դասընթացի ընթացքում մասնակիցները ստեղծում և համադրում են խորհրդանիշներ, պատկերներ և տեքստեր` գաղափարների և հաղորդագրությունների տեսողական պատկերներ կառուցելու նպատակով: Գրաֆիկական դիզայնը տեսողական հաղորդակցության և խնդիրների լուծման գործընթաց է` պատկերների, լուսանկարչության, գծապատկերների և պատկերազարդման միջոցով: Գրաֆիկական դիզայնն ամենուր է՝ սկսած ցուցանակներից մինչև որևէ ընկերության պատկերանշան (logo) և համակարգչային լուծումներից մինչև վեբ կայքերի ձևավորում: Adobe Photoshop-ը և Illustrator-ը պատկերների խմբագրման հիմնական ծրագրերն են, որոնք մասնակիցները կուսումնասիրեն և կկիրառեն ստեղծագործական գործընթացում:

Տարիքը՝ 10-18
Ուսանողների քանակը խմբում՝ 5-7
Ամսական դասերի քանակը` 8
Դասընթացի արժեքը` 25000-35000 ՀՀԴ