Ծրագրավորման լեզու Scratch

Scratch դասընթացի շրջանակներում ուսանողները կծանոթանան վիզուալ ծրագրավորման լեզվով ծրագրավորման հիմունքներին, կստեղծեն իրենց սեփական խաղերը, ինտերակտիվ պատմությունները, անիմացիաները և մոդելները: Scratch-ը ստեղծվել է հանրահայտ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում (MIT): Այն շատ պարզ, հետաքրքիր ծրագրավորման լեզու է,  որը ծրագրավորումը դարձնում է մատչելի և գրավիչ: Դասընթացը կբարելավի մաթեմատիկական գիտելիքները, կզարգացնի ալգորիթմական մտածողությունը, կզարգացնի թիմային աշխատանքի հմտությունները և լավ հիմք կստեղծի ՏՏ ոլորտում հետագա զարգացման համար:

Տարիքը՝ 7-12
Ուսանողների քանակը խմբում՝ 5-7
Ամսական դասերի քանակը` 8
Դասընթացի արժեքը` 21000 ՀՀԴ