HTML, CSS, JavaScript վեբ ծրագրավորման (Web Programming) դասընթացում ուսանողները կսովորեն երեք փուլի կոդավորման լեզուներ, որոնք միասին օգտագործվում են կայքեր և վեբ հավելվածներ ստեղծելու նպատակով: HTML-ով ստեղծում են վեբ կայքի հիմնական էջերը: CSS-ը բարելավում է կայքի կառուցվածքի գույներն ու դիզայնը: JavaScript-ը լիարժեք ծրագրավորման լեզու է, որն ավելացնում է վեբ կայքի ինտերակտիվությունն ու ֆունկցիոնալությունը: Ուսուցման գործընթացում ուսանողները կկատարեն մի շարք հետաքրքիր վարժություններ և գործնական առաջադրանքներ. մշակելով սեփական նախագիծն ու քայլ առ քայլ ստեղծելով իրենց ինտերակտիվ վեբ կայքը:
Տարիքը՝ 10-18
Ուսանողների քանակը խմբում՝ 5-7
Ամսական դասերի քանակը` 8
Դասընթացի արժեքը` 25000-35000 ՀՀԴ