Hug-Mug թիմը

Whiz Code ակադեմիայի փայլուն աղջիկների Hug-Mug թիմը Տեխնովացիա Հայաստան 2019 մրցույթին ներկայացրեց իր հզոր ծրագիրը: Աղջիկները մենթորների օգնությամբ ստեղծել են հեռախոսի հավելված, որի միջոցով առաջ են քաշելու և լուծելու մի շարք սոցիալական խնդիրներ’ օգնելու են իրականացնել մանկատների և հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների երազանքներն ու ցանկությունները: Հոգատար վերաբերմունքի կարիք ունի յուրաքանչյուրը՝ աշխարհի ցանկացած ծայրում, հատկապես այս երեխաները: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր հասարակությունը լինի ներառական: Մեր նորարար տեխնո-աղջիկներն են՝ Արփինե Ազոյանը, Լիլիթ Յուզբաշյանն ու Վալենտինա Սիմանովսկայան։